HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկնաբույծները ջրաչափեր կտեղադրեն մինչև սեպտեմբեր

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում նախարար Արամ Հարությունյանի և Արարատյան դաշտավայրի խոշոր ձկնաբույծների միջև: Հանդիպման ժամանակ քննարկվել է ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափական սարքերի ձեռք բերման և տեղադրման հարցերը:

ՀՀ բնապահպանության նախարարը կարևորեց առկա խնդիրը և տեղեկացրեց, որ այն գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում' հորդորելով բոլոր ձկնաբույծներին ձեռք բերել և տեղադրել ջրաչափական սարքեր:

Ձկնաբույծների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, այդ թվում' ջրաչափերի ներկրման, արժեքի, ձկնաբուծական տնտեսությունների հողերի կատեգորիայի փոխման և հողի կադաստրային արժեքին վերաբերող, ինչպես նաև Արարատյան դաշտավայրում տիրազուրկ հորերի խնդիրը, որոնք ենթակա են կոնսերվացման:

Նախարարը լսեց ձկնաբույծների կողմից բարձրացված հարցերը և խոստացավ հնարավորության սահմաններում աջակցել նրանց:

Հաշվի առնելով ծկնաբույծների առաջարկությունները կապված ՙՉափագիտության ազգային ինստիտուտ՚ ՓԲԸ-ում, խոշոր տրամաչափի խաղովակների համար նախատեսվող նոր տիպի ջրաչափի տեխնիկական բնութագրի քննարկումները և գնային առումով առավել մատչելի լինելը, նախարարը ջրաչափերի ձեռք բերման և տեղադրման գործընթացը երկարաձգեց մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տվեց մի շարք հանձնարարականներ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, այդ թվում'

- խիստ վերահսկողություն իրականացնել Արարատյան դաշտավայրի ապօրինի շահագործվող հորերի նկատմամբ:

- գրավոր զեկուցագիր ներկայացնել Արարատյան դաշտավայրի բոլոր հորերի վերաբերյալ:

- արձանագրել և ներկայացնել անօրինական դաշտում գործող բոլոր ձկանբուծական տնտեսությունների ցանկը:

- սույն թվականի մայիսի առաջին տասնօրյակում իրականացնել մոնիթորինգ ձկնաբուծական տնտեսությունների կողմից, ջրաչափական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով' կնքված պայմանագրերի նկատմամբ:

- այն ձկնաբուծական տնտեսությունները, որոնք դիմել են նախարարություն երկարաձգելու ջրօգտագործման թույլտվությունների գործունեության ժամկետները և ունեն ջրաչափական սարքավորում ձեռք բերելու պայմանագիր, մինչ սույն թվականի ապրիլի 30-ը, երկարաձգել և տրամադրել ջրօգտագործման թույլտվությունները:

Ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարները շնորհակալություն հայտնեցին նախարարին, իրենց ընդունելու և աջակցելու համար, ինչպես նաև խոստացան առաջիկայում տեղադրել ջրաչափեր և առավել ակտիվ համագործակցել նախարարության հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter