
Մենք գիտենք` ովքեր են տերերը-7
Երեանի Օղակաձեւ զբոսայգում կառուցվող քարե այս շինությունն ամբողջովին ապօրինի է: Ընդհանրապես քաղաքապետարանը հանրային զբոսայգիներում արգելել է քարաշեն կառույցները: Քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության հաստատած նախագծով այստեղ պետք է կառուցվեր թեթեւ կոնստրուկցիաներով 40 քմ տարածք զբաղեցնող սրճարան: Սակայն սրճարանի սեփականատերը` էրեբունի համայնքի նախկին ոստիկանապետ Լեւոն Յազըչյանը, իրեն օրենքից դուրս է համարել: Այսօր էլ այստեղ շարունակվում են շինարարական աշխատանքները, եւ ոչ ոք չի կարող գուշակել, թե, ի վերջո, ինչ է լինելու հանրային այգու այս հատվածում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել