
Մոտ 3 անգամ ավելացել է հարկերը, տուրքերը վճարելուց չարամտորեն խուսափող անձանց թիվը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն, որը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Մասնավորապես՝ 2016թ. համակարգում մուտքագրվել է 474 հետաքննության նյութ, որը 2015թ. նյութերի մնացորդի հետ կազմել է 480: Այդ նյութերից 6-ն ուղարկվել է այլ մարմին նախաքննության, 153-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, 316-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Հետաքննության ընթացքում վերականգնվել է 632.0 մլն. դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2015թ. համակարգում մուտքագրվել էր գրեթե կրկնակի պակաս՝ 284 հետաքննության նյութ, որոնցից 4-ն ուղարկվել էր այլ մարմին նախաքննության, 86-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, 188-ի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Նշենք, որ հետաքննության ընթացքում վերականգնվել էր 948.0 մլն. դրամ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2016թ-ին կտրուկ ավելացել է կանխամտածված սնանկությունների, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերը: Օրինակ՝ եթե 2015թ. հարկերը վճարելուց խուսափել է 115 մարդ, ապա 2016-ին՝ 301:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել