HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ի վթարի հետևանքները շարունակական են (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչն է եղել Նորաշենիկ գետ թափվող աղտոտված պարզվածքի պատճառը: Դա, ըստ Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի, արհամարհանք է մարդկանց  հանդեպ:  

Հունվարի 25-ին Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը լցվել էր Նորաշենիկ գետ: Երեկ՝ ժամը 14:00-ի դրությամբ, Արմեն Փարսադանյանի փոխանցամբ, վիճակը շարունակել է մնալ նույնը: Դրանից մոտ երկու ժամ անց զանգահարել է բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը՝ Փարսադանյանին հայտնելով, որ այդ պահին գտնվում են վթարի վայրում, աշխատանքներ են տանում, ապա ավելացրել է, որ պոչամբարի պարզվածքը կարգավորվել է: 

Հեռախոսազանգից հետո Արմենը նորից մեկնել է դեպքի վայր, որտեղ արձանագրել է, որ աղտոտված պարզվածքը բավական նոսրացել է, այսօրվա տվյալները չունի: Ըստ բնապահպանի՝ խնդիրը գտնվում է նաև ԶՊՄԿ-ի ուշադրության կենտրոնում, սակայն մինչ օրս պարբերաբար կրկնվող արտահոսքերի մասին ընկերությունը պարզաբանումներ չի տվել: 

«Այդ վերաբերմունքով նրանք բնակչությանը լարում են իրենց դեմ»,- ասում է Ա. Փարսադանյանը:

Փետրվարի 1-ին «Հետքը»  գրավոր հարցում է ուղարկել բնապահպանության նախարարություն՝ հունվարի 25-ի Նորաշենիկ թափված աղտոտված պարզվածքի փորձանմուշների, ընկերության տուգանքների և այլ հարցերի մասին: Պատասխան դեռևս չենք ստացել:

Մեկնաբանություններ (1)

Լևոն Գալստյան
Էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են․․․․․․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter