
293 միլիոն դրամ՝ ընտրական գործընթացի թափանցիկության համար
Կառավարությունը հավանության արժանացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով ընտրական գործընթացի թափանցիկությունը ապահովելու նպատակով կառավարության 2017 թվականի պահուստային ֆոնդից կառավարության աշխատակազմին կհատկացվի 293 միլիոն դրամ, որից 84 միլիոնը կնախատեսվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման վարչական սարքավորումների համար, իսկ 209 միլիոնը՝ տեսահսկման համակարգերի ձեռքբերման համար առաջացած հարկային պարտավորությունների մարման համար։
Ինչպես գրված է որոշման նախագծում՝ 2 միլիոն 400 հազար եվրո գումար կառավարության աշխատակազմին հատկացվելու է ԵՄ-ից՝ ընտրական գործընթացի թափանցիկությունը ապահովելու նպատակով՝ տեսահսկման համակերգերի ձեռքբերման և առաջացած հարկերի վճարման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել