HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սեյրան Օհանյան. «Մեզ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ»

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել։ Ասուլիսը սկսեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այսօր Հայաստանի առաջնային խնդիրը անվտանգությունն է. «Մեր պետությունն այսօր գտնվում է շատ բարդ և կոնֆլիկներով լի մի տարածաշրջանում, որի մասին մեկ վայրկյան անգամ չպետք է մոռանալ»։

Խոսելով երկրի անվտանգության մասին՝ ՊՆ նախկին նախարարը ընդգծեց, որ միայն բանակը և զինված ուժերը չեն անվտանգության հիմքը, քանի որ դրանց անվտանգությունը կախված է նաև «թիկունքից»՝ երկրի տնտեսական վիճակից, քաղաքացիների բարեկեցությունից, արտագաղթի տեմպերից, հասարակության տրամադրություններից. «Պետության անվտանգության ապահովման հարցում կարևոր դերակատարություն ունեն ագրեսիայի դիմագրվման մի քանի ոլորտներ՝ դա երկրի տնտեսության վիճակն է, հատկապես բնակչության գաղափարական պատրաստությունն է և ռազմահայրենասիրական և հայրենասիրական դաստիարակության վիճակը»։

Սեյրան Օհանյանը հավաստեց, որ իր պաշտոնավարման վերջին տարիներին բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը կարողացել է մեծացնել, որում մեծ դերակատարություն են ունեցել պաշտպանության նախարարի ենթակա վերահսկողակական ծառայությունները: Ըստ նրա՝ այդ ծառայությունները ճիշտ գնահատականներ են տվել բանակի գործողություններին, և եթե եղել են բացահայտումներ, ապա 90%-ից ավելին՝ այդ ծառայությունների միջոցով։

«Այս մոդելով, այս համակարգով մեր առաջընթացի ռեսուրսներն արդեն իսկ սպառվել են։ Մեզ պետք է նոր տնտեսական քաղաքականություն, նոր արտաքին քաղաքականություն, նոր մտածելակերպ, նոր ներհասարակական հարաբերություններ։ Ընդհանուր առմամբ, նոր քաղաքական և նոր պետական վերնախավ։ Միայն այդպես մենք կարող ենք բարձրացնել մեր անվտանգության աստիճանը։ Մենք նոր մշակույթի ձևավորման կողմնակիցն ենք»,-ասաց նա։

Նշված նպատակներն իրականացնելու համար, Օհանյանի հավաստմամբ, ունեն բավականին լուրջ թիմ: Նա ընդգծեց, որ այս ամենի իրականացումը հեշտ չի լինելու, քանի որ լինելու է մեծ դիմադրություն, այդ գործին լծվել են կուսակցություններ, անհատներ և լրատվամիջոցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter