
Սուրեն Կարայան. «Շատ ուրախալի և ոգևորիչ է, որ կա արդյունաբերության 12%-անոց աճ»
Կառավարության այսօրվա նիստից հետո տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողներին հայտնեց, որ 2017-ի հունվարի տվյալները շատ ոգևորիչ են, քանի որ արձանագրվել է 35% արտահանման աճ՝ 2016-ի նույն ամսվա համեմատ. «Շատ ուրախալի և ոգևորիչ է, որ կա արդյունաբերության 12%-անոց աճ։ Այսինքն՝ այն ուղղությունները, որոնք որ մենք ձեզ հայտարարում էինք և այն նախադրյալները, որ ստեղծում էինք, հիմա արդեն թվերով այդ ցուցանիշները արտահայտվում են»։
Նախարարի փոխանցմամբ՝ իրենց կանխատեսումներով մինչ տարեվերջ առնվազն 6-7% արդյունաբերության, 20-30 % արտահանման աճ կարձանագրվի։ Նախարարը վստահեցրեց, որ առնվազն այն 3.2%, որը «դրել են պետական բյուջեի հիմքում», կապահովեն։
Կարայանը կարծում է, որ ներդրողների համար երկրի նախընտրական վիճակը խոչընդոտ չի հանդիսանալու, անգամ նկատում է ներդրումների ակտիվություն, նաև որպես փաստ ընդգծում է կառավարությունում այսօր ներկայացված ներդրումային ծրագրերը։
լուսանկարը` ՏԶՆ նախարարության կայքից
Մեկնաբանել