HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցով ԱԺ-ում ստորագրահավաք է

ԱԺ այսօրվա նիստին Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ առավոտյան պատգամվոր Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է  «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ արդեն 17 օր է`  հացադուլ է հայտարարել «Հաց բերող» Արթուր Սարգսյանը։ Պատգամավորների այցի ժամանակ Սարգսյանը եղել է ծանր առողջական վիճակում:

«Նրա կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է։ Ինչի վերաբերյալ հիմա միջնորդություն ենք պատրաստել, անձնական երաշխավորություն», - ասաց պատգամավորը։

Մարուքյանը ԱԺ պատգամավորներին առաջարկեց ցանկության դեպքում միանալ իրենց՝ գլխավոր դատախազին խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու համար։

«Միակ տարբերակը դա է։ Որևէ կերպ նրան հնարավոր չէ համոզել` դուրս գա իր այդ վիճակից», - հավելեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն էլ քիչ առաջ «Ֆեյսբուք»-յան իր էջում գրառում կատարեց` նշելով, որ այս պահին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցով ԱԺ-ում ընթանում է ստորագրահավաք: Ասում է՝ բացի իրենից և Էդմոն Մարուքյանից ստորագրահավաքին միացել են պատգամավորներ «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցություններից: Սակայն միջնորդությանը միացած պատգամավորների ցանկը կհրապարակի առավել ուշ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter