
Հայաստանում ներքին զբոսաշրջիկների թիվն ավելացել է
2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 979 968 մարդ։ Խոսքը ՀՀ ռեզիդենտներ համարվող ներքին զբոսաշրջիկների մասին է։
Ինչպես տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայությունից, 2015 թվականի համեմատ նրանց թիվն աճել է 12.4%-ով: ԱՎԾ-ն ներկայացնում է ներքին զբոսաշրջությունն ըստ նպատակի։ Նախորդ տարի ունեցել ենք հետևյալ պատկերը.
Բերված տվյալներն արտացոլում են տվյալներ` հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության` ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն` որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը` իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով)` ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով, և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում:
2016 թվականին Հայաստան եկած միջազգային զբոսաշրջիկների և Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների վերաբերյալ վիճակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Մեկնաբանել