
Հայաստանը չորրորդ անգամ հաղթեց Ղազախստանին
Հայաստանի հավաքականը, շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի եւ Արաս Օզբիլիզի գոլերի, 2-0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն: Մեր ֆուտբոլիստները աչքի ընկան 73-րդ եւ 75-րդ րոպեներին: Մինչ այդ՝ 64-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո դաշտից հեռացվել էր հյուրերի պաշտպան Սերգեյ Մալին: Սա թիմերի դիմակայության պատմության մեջ մեր հավաքականի չորրորդ հաղթանակն էր: Մեկական անգամ էլ մերոնք ոչ-ոքի են խաղացել ու պարտություն կրել:
Նշենք նաեւ, որ մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականում խփեց իր 20-րդ գոլը՝ բարելավելով ռեկորդային ցուցանիշը: Այս արդյունքը Հենոն գրանցել է 62 խաղում: Հավաքականում անցկացրած 29-րդ խաղում իր 5-րդ գոլը խփեց Արասը:
Այս հաղթանակից հետո Արթուր Պետրոսյանի սաները վաստակեցին 6 միավորով եւ բարձրացան 4-րդ հորիզոնական՝ շրջանցելով 5 միավոր ունեցող Ռումինիային: Երեւանի ժամանակով 22:45-ին կմրցեն ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբի Մոնտենեգրո-Լեհաստան եւ Ռումինիա-Դանիա զույգերը: Այդ խաղերից հետո միայն աղյուսակը կստանա վերջնական տեսք:
Լուսանկարը՝ ffa.am-ի
Մեկնաբանել