HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման են ենթարկել արձակագիր Արմեն Օհանյանին

Այսօր առավոտյան` ժամը 8:00-ի սահմաններում, Ոստիկանության 6-րդ վարչության երեք աշխատակից ներխուժել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, արձակագիր Արմեն Օհանյանի տուն և բերման ենթարկել նրան ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: 

Արմեն Օհանյանը հրաժարվել է որևէ տեղ գնալ` պահանջելով ցույց տալ ծանուցագիր: Արմեն Օհանյանի եղբայրը «Հետքին» պատմեց, որ քիչ անց նոր խումբ է ժամանել և Արմենի թևերը ոլորելով տարել են ԱԱԾ` առանց պատճառաբանելու կամ տեղեկացնելու, թե ինչի համար են նրան բերման ենթարկում: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը «Հետիքին» ասաց, որ Արմեն Օհանյանն իր աշխատանքային պարտականությունները լիարժեք էր կատարում. «Կարծում եմ, որ Հիմնադրամի գործունեության հետ դա որևէ կերպ չի առնչվում: Հույս ունենք, որ միջադեպը կհարթվի»:   

Արմեն Օհանյանը «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամ էր: 

Այս պահին ԱԱԾ շենքի մոտ հավաքվել են Արմեն Օհանյանի հարազատներն ու լրագրողները: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մուտք է գործել ԱԱԾ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter