HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ովքե՞ր են տեղավորվում «Ժիգուլու» «բագաժնիկում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար Ռուբեն Թովմասյանը հայտարարեց, որ իրենք երբեք չեն համագործակցի կապիտալիզմի կողմնակիցների հետ, և համագործակցություն կարող է լինել միայն սոցիալիստական գաղափարախոսություն կրողների հետ:  

ՀԿԿ ղեկավարը ներկայացրեց ԽՍՀՄ-ի առավելությունները, ապա այն վիճակը, որ հիմա է տիրում` աղքատություն, գյուղատնտեսության և արդյունաբերության անկում: Ռ. Թովմասյանի խոսքերով`այն երկիրը, որը չունի զարգացած արդյունաբերություն և գիտություն, չի կարող ունենալ նաև զարգացած գյուղատնտեսություն: Իսկ ժողովրդի վիճակն այնքան է վատացել, որ գյուղերում աթար են վառում:

«Փտած համակարգ + աթար = ոչնչացում», - հայտարարեց նա: 

Վերջինիս խոսքերով` կանգ են առել գրեթե բոլոր գործարանների աշխատանքները, իսկ «Նաիրիտը» «մեր իշխանություների խայտառակության պիտակն է»:

«Ես աթեիստ եմ, բայց չեմ կարող չասել` աստված բնության ընդերքը տվել է հայ ժողովրդին», - ասաց ՀԿԿ ղեկավարը:

Նա նշեց, որ ընտրվելու դեպքում իրենց առաջին գործը լինելու է «ընդերքի ազգայանացումը», ինչպես նաև անվճար կրթություն ապահովելը:

Եվ չնայած հիմա ՀԿԿ-ն ունի որոշակի ֆինանսական խնդիրներ ընտրություններին մասկացելու համար, և արգելված է նաև դրսից ֆինանսավորումը, սակայն, Ռ. Թովմասյանի խոսքերով, իրենք դրսից երբեք չեն էլ օգտվել: Նա համոզված է, որ դրսից` մասնավորապես ԱՄՆ-ից ֆինանսավորվում է ՀԱԿ-ը:

«Մի քանի կուսակցություններ, որոնք «ժիգուլու» բագաժնիկում կտեղավորվեն, միավորվում են և ստեղծում ՀԱԿ, որը ես անվանել եմ հայ ազգային կատակերգություն», - հավելեց Ռ. Թովմասյանը:

Նա զարմանք է հայտնում, թե ինչու են ընդդիմություն համարվում միայն նրանք, ովքեր «փողոցում են, անընդհատ գոռում, գոչում են»: Ռ. Թովմասյանի խոսքերով` արմատական ընդդիմություն է նաև ՀԿԿ-ը, որը գործում է ավելի հավասարակշռված: Իսկ «Մարտի 1-ը խարան է իշխանությունների համար և կրկնակի խարան է ՀԱԿ-ի համար»

«Խոսում ենք անկախության մասին, բայց չգիտես, թե ինչից ենք անկախ, ումից ենք անկախ, երբ բոլորից մուրում ենք», - հավելեց ՀԿԿ ղեկավարը: 

Մեկնաբանություններ (1)

ashot
ամոթ է ընկեր Ռուբեն կերար իշխանության փողերը,որպես հատուցում քանդեցիր Բադալյանական ՀԿԿ-ն հիմա իշխանությունների դեմ ես ձեվական խոսում,դեռևս գտնվելով նրանց կոշիկի տակ ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter