
1479 թեկնածու պայքարում է պատգամավորի մանդատի համար
Այսօր առավոտյան ժամը 8-ին թվով 2009 ընտրատեղամասերում սկսվել է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը, որը տևելու է 12 ժամ: Քվեարկությունն ավարտվելու է ժամը 20:00-ին: Ընտրությանը մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 4 կուսակցությունների դաշինք և 5 կուսակցություն.
- «Ելք» կուսակցությունների դաշինք
- «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն
- «Հայկական վերածնունդ» կուսակցություն
- «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք
- «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք
- Հայաստանի հանրապատական կուսակցություն
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն
- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք
- Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցություն
Գրանցված ընդհանուր թեկնածուները եղել են 1531-ը, որից 52-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ: Ընտրապայքարի մեջ է մնացել պատգամավորի 1479 թեկնածու:
Տեղեկատվություն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թեկնածուների ինքնաբացարկների վերաբերյալ |
||
Ինքնաբացարկ |
որից՝ տարածքային ցուցակներից |
|
«ԵԼՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ |
7 |
7 |
«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
1 |
1 |
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
15 |
5 |
«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ |
1 |
0 |
ԿՈՆԳՐԵՍ – ՀԺԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ |
7 |
7 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
1 |
1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
10 |
8 |
«ՕՀԱՆՅԱՆ-ՐԱՖՖԻ-ՕՍԿԱՆՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ |
10 |
7 |
Ընդամենը |
52 |
36 |
Ոստիկանության հրապարակած տեղեկատվության համաձայն` ապրիլի 1-ի դրությամբ ընտրելու իրավունք ունի 2.564.195 քաղաքացի:
2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեով տեղի ունեցած սահմանադրության փոփոխություններով խորհրդարանական ընտրությունների խառը՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգը փոխվեց: 2017թ. ապրիլի 2-ից սկսած` Ազգային ժողովն ընտրվելու է բացառապես համամասնական ընտրակարգով՝ 5 տարի ժամկետով:
Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից: Սակայն, ընտրական օրենսգրքով նախատեսված են դեպքեր, երբ պատգամավորների թիվը կարող է ավել լինել 101-ից: Օրինակ, եթե որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ստացել է ձայների մեծամասնություն, սակայն ստացած ձաները պակաս են 54%-ից, ապա այդ կուսակցությունը (դաշինքը) ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 54 տոկոս:
Ազգային ժողովում ընտրական օրենսգրքով սահմանված կարգով առաջին անգամ տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Ըստ Սահմանադրության՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով: Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:
Նշենք, որ նոր ձևավորվող Ազգային ժողովի դերակատարումը մեծանում է: Օրինակ՝ հանրապետության նախագահն այսուհետ ընտրվելու է Ազգային ժողովի կողմից:
Հաշվի առնելով այս ընտրությունների կարևորությունը, ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության թվով 28,021 դիտորդ: Այդ նպատակով հավատարմագրվել են նաև հետևյալ միջազգային կազմակերպությունները` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան: Ընտրությունների օրը նշված կազմակերպությունների անունից դիտորդական առաքելություն կիրականացնեն ավելի քան 650 օտարերկրյա քաղաքացիներ՝ մի քանի պետություններից:
ԿԸՀ-ում հավատարմագրվել են 89 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 1,244 ներկայացուցիչներ և 31 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոց՝ «ԲԻ-Բի-Սի», «Ֆրանսպրես», «Ինտերֆաքս», «Գազետա.ռու», «Ռոսսիյա-1», «ՏԱՍՍ», «Դանիայի Հանրային ռադիո» և այլն:
2009 տեղամասերից ավելի քան 1500 տեղամասերում, որը ընդգրկում է ընտրողների 93%-ը, իրականացվելու է առցանց ուղիղ հեռարձակում, որը նաև տեսագրվելու է և հասանելի է լինելու համացանցում:
Մեկնաբանել