
Հանձնաժողովի նախագահ. «Հնդկական սերիալներ նայելու փոխարեն լավ կլիներ մի քիչ էլ ընտրակարգին ծանոթանային»
Վանաձորի թիվ 10 դպրոցում տեղակայված 23/25 ընտրատեղամասում բավականին մեծ թիվ են կազմում այն ընտրողները, ովքեր ծանոթ չեն ընտրակարգին ու չգիտեն ինչպես ընտրություն կատարել: Կուսակցությունների քվեաթերթիկները վերցնելուց ու քվեախուց մտնելուց հետո էլ նրանք պարբերաբար շարունակում են կանչել ներկա գտնվող հանձնաժողովի անդամներին, դիտորդներին, որպեսզի վերջիններս բացատրեն իրենց ընտրության կարգը: Ընդ որում, կարգին ծանոթ չեն ոչ միայն տարեցները, այլև երիտասարդ ները:
Մեր ներկա գտնվելու պահին տեղամասի երեք խվեախցերում գտնվողներն էլ միաժամանակ սկսեցին այդ խնդրանքով դիմել ներկաներին: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ղազարյանը խորհուրդ տվեց ուղղակի նախընտրած քվեաթերթիը դնել ծրարի մեջ ու դուրս գալ, ապա նկատեց՝ հնդկական սերիալներ նայելու փոխարեն լավ կլիներ մի քիչ էլ մարդիկ կարգին ծանոթանային:
Գայանե Սարգսյան
Մեկնաբանել