HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ իրավաբանը Ռուսաստանից եկել է Հայաստան` որպես դիտորդ

Մարիամ Չախոյան

22-ամյա Հակոբ Թովմասյանը ՌԴ-ից է ժամանել ընտրությունները դիտարկելու նպատակով։ Հակոբը դիտարկում է Մալաթիա-Սեբաստիայի թիվ 7/9 ընտրատարածքը։

Հակոբը մասնագիտությամբ իրավաբան է։ Քաղաքացի դիտորդի նախաձեռնությանը ծանոթացել է Մոսկվայում «Ռեփաթ Արմենիայի» հետ կազմակերպած հանդիպման ժամանակ։ Նախաձեռնությունը ոգեւորել է Հակոբին եւ հավատ ներշնչել։

Հակոբը պատմում է, որ Լոմոնոսովի համալսարանում հայ ուսանողների միավորում ունեն, տարբեր միջոցառումներ են կազմակերպում, որոնք ուղղված են հայկական արմատների պահպանմանը։ Հայաստանցի երիտասարդների հետ չի հասցրել շատ շփվել, բայց տեսնում է, որ շատ ակտիվ են։ Ասում է, որ իսկապես հավատում է Հայաստանի ապագային, եւ դրա համար այստեղ է։

Մալաթիա-Սեբաստիայի թիվ 7/9 ընտրատարածքում ընտրությունները, ըստ դիտորդի, նորմալ են ընթանում։ Միայն երբեմն միանգամից շատ մարդիկ են գալիս, դիտորդները ենթադրում են, որ նրանց այստեղ են բերում մեքենաներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter