HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Խանդոյանի գործով նիստը հետաձգվեց

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը. պաշտպան Արա Ղարագյոզյանը զբաղվածության պատճառով չէր ներկայացել դատարան: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հարց ուղղեց Արարատ Խանդոյանին՝ նիստին հետաձգել, թե շարունակել Ա. Խանդոյանի մեկ այլ պաշտպանի ներկայությամբ: Արարատ Խանդոյանը խնդրեց դատավորին հետաձգել նիստը մինչև ապրիլի 13-ը:

Նիստի ավարտից հետո Խանդոյանը դատավորին հարցրեց՝ «արդյո՞ք դատարանը արդարադատություն է իրականացնելու, թե՞ պետպատվեր»: Դատավորն անիմաստ համարեց հնչեցված հարցը և դուրս եկավ նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016-ի հուլիսի 20-ին  Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter