
Բերման է ենթարկվել «Նարեկացի» արվեստի միության նախագահը
Այսօր առավոտյան բերման է ենթարկվել «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանը: Այսօր լրանում է նրա հոր մահվան 40 օրը, և Ն. Հարությունյանը մտերիմների հետ պատրաստվում էր եկեղեցում մասնակցել հոգեհանգստի արարողությանը: Սակայն ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի 2 աշխատակիցներ նրան բերման են ենթարկել քննչական բաժին: Մինչ այդ քննիչ Ռաֆիկ Մկրտչյանը որոշում էր կայացրել ընկերության գլխավոր հաշավապահի նկատմամբ, որից կարելի է ենթադրել, թե ինչ մեղադրանք է ներկայացվելու նաև Նարեկ Հարությունյանին:
Քննիչի ընկերության գլխավոր հաշվապահին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ նշվում է, որ Արթուր Գալստյանը, 2009թ.-ի օգոստոսից հանդիսանալով «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ գլխավոր հաշվապահը, առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, ընկերության փաստացի ղեկավար, այնուհետև Տնօրեն Նարեկ Հարությունյանի անմիջական ցուցումով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 25 մլն հարկերը պետական բյուջե վճարելուց:
Բացի այդ, 2010թ. Սեպտեմբերի 11-ից մինչև 2011-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով ընկերության հաշվապահ, ընկերության գրասենյակային գործերի կառավարիչ, իսկ 2011-ի հունվարից կազմակերպչական գործերով փոխտնօրենի հետ օժանդակել են ընկերության տնօրեն Ն. Հարությունյանի` հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտնցնելու միջոցով խոշոր չափերով` ավելի քան 38 մլն դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց խուսափելուն:
Համենայնդեպս, որոշումից կարելի է կռահել, որ հաշավապահի մեղադրանքի մեջ ներկայացրած ժամանակահատվածում Նարեկ Հարությունյանը ընկերության ղեկավար չի եղել: Ընկերության փաստացի ղեկավարն էր Սևակ Արծրունին, իսկ տնօրենը` Արտյոմ Մարտիրոսյանը:
Քիչ հետո Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կորոշվի Նարեկ Հարությունյանի կալանքի հարցը:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել