HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ քառօրյան ձախողվեց. 4 օր պատգամավորները չեկան նիստերին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ հայտնեց, որ երեքժամյա ռեժիմը ավարտվել է, և գրանցվել է ընդամենը 20 պատգամավոր, այդ պատճառով քվորում չկա, նիստը չի կայանա։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ առավոտյան նիստին ներկա է 14 պատգամավոր և, ըստ կարգի, պատգամավորներին 3 ժամ ժամանակ էր տրվել՝ նիստին ներկա գտնվելու համար։ Սակայն երեք ժամվա ընթացքում եկավ ընդամենը 6 պատգամավոր։

Այսինքն՝ ԱԺ քառօրյա նիստը ձախողվեց, քանի որ չորս օրերի ընթացքում պատգամավորներն այդպես էլ չեկան նիստին, թեև ամեն օր նրանց երեք ժամ ժամանակ տրվեց՝ ներկայանալու համար։

Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նիստը գումարվել է երկուշաբթի օրվանից, սակայն մինչ օրս չի հաջողվում նիստ գումարել՝ քվորում չապահովելու պատճառով։ Չորս անգամ ժամանակ է տրվել պատգամավորներին՝ նիստին ներկա գտնվելու համար, սակայն նրանք չեն եկել։ Երկուշաբթի օրը նիստին ներկա էր 16 պատգամավոր, երեքշաբթի՝ 10-ը, երեկ՝ 20, իսկ այսօր՝ 20 պատգամավոր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter