HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշտարակի Փարպեցի փողոցի աղբը մասնակի է մաքրվել

«Հետք»-ը օրեր առաջ հրապարակում էր ունեցել Աշտարակ քաղաքի Փարպեցու փողոցում գտնվող բնակելի տներին կից աղբավայրի մասին։

Նույն քաղաքի բնակիչ Նարեկ Բոցինյանը ահազանգել էր, որ արդեն 5 ամիս է իր տան շրջակայքում՝ Փարպեցու փողոցում, կենցաղային և շինարարական աղբ է թափված, այն պարբերաբար այրում են, սակայն համայնքապետարանը չի փորձում կարգավորել իրավիճակը։

Նարեկի փոխանցմամբ՝ աղբը այդ տարածք տեղափոխվում է Աշտարակի քաղաքապետարանի ցուցումով, որը փաստել էր և աղբը այնտեղ տեղափոխած մեքենայի վարորդը։

Մեր այդ հրապարակումից հետո տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից նամակ ստացանք, որ Փարպեցու փողոցի շրջակայքում թափված աղբի խնդիրը քննարկվել է Արագածոտնի մարզպետարանի և քաղաքապետարանի հետ համատեղ։

Արդյունքում՝ մարզպետի և Աշտարակի քաղաքապետի կողմից նախարարությանը հայտնել են, որ այդ տարածքում այժմ կատարվում են շինարարական և աղբից մաքրման աշխատանքներ։

Նարեկ Բոցինյանը մեզ ուղարկեց նույն տարածքից երեկ արված լուսանկարներ և տեսանյութ` ասելով, որ այդ տարածքի մի որոշ հատվածում ցանկապատել և հարթեցրել են, սակայն շրջակա տարածքում մնացած աղբը դեռ տեղափոխված չէ: «Ըստ իս, այստեղ ավագանու անդամի տարածքն է, ինքը եկել է և իր մասը ցանկապատում է, որ աղբ չլցնեն։  Միայն այդ ցանկապատված տարածքն է մաքրված,մնացածը նույն է», - ասաց Նարեկ Բոցինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter