HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հնգյակից երեքի առողջական վիճակը դեռևս կայուն ծանր է, երկուսինը՝ ծայրահեղ ծանր

Ժամեր առաջ առողջապահության նախարարությունից մասնագիտական խումբ է այցելել երեկ ծնված հնգյակին․նրանք գտնվում են բժշկական տարբեր կենտրոններում։Ընդհանուր շրջայցի ընթացքում մասնագետները գնահատել են նորածինների առողջական վիճակը, քննարկել՝ բուժման և խնամքի հարցերը. «Այս պահի դրությամբ մասնագետները երեխաներից երեքի առողջական վիճակը դեռևս գնահատում են կայուն ծանր, իսկ երկուսինը՝ ծայրահեղ ծանր»,- այս մասին «Հետք»-ին հայտնեցին առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնագետները դեռևս հստակ չեն կարող ասել՝ երեխաների կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ։ Երեխաների հետագա առողջական վիճակի վերաբերյալ բժիշկները դեռևս կանխատեսումներ անել չեն կարող։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ժամը 4-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանը լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։

Երեխաները լույս աշխարհ էին եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ ցուցաբերելուց անմիջապես հետո նորածիններից երկուսը` տեղափոխվելէին «Մուրացան» բժշկական համալիր, մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներ։

լուսանկարը` Շուշան Հունանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter