HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիլվա Համբարձումյանը ՀՔԾ-ի որոշումը չի բողոքարկի

Հայտնի կին գործարար Սիլվա Համբարձումյանը քիչ առաջ «Հետքին» փոխանցեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից իրեն հարվածելու (անցավ ապտակելու) մասով քրեական գործի վարույթը կարճելու որոշումը չի պատրաստվում բողոքարկել: Ըստ նրա՝ մարզպետն այսպես, թե այնպես իրենից ներողություն խնդրելու էր, սակայն հետո, բնականաբար, հրաժարվելու էր, որ այդպիսի բան է եղել: Իսկ այս պարագայում հենց ՀՔԾ-ն է պաշտոնապես հայտարարել Սուրեն Խաչատրյանի զղջման մասին, ինչը, ըստ Համբարձումյանի, ոչ միայն իր, այլեւ բոլորիս, նաեւ՝ լրագրողներիս հաղթանական է: 

Ս. Համբարձումյանի՝ Սուրեն Խաչատրյանի կողմից կատարված խոշոր չափի գողության վերաբերյալ հաղորդման կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter