HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարո Բաղդասարյան

Հայկական «Ապրիկոտա»-ն` համաշխարհային դասական կոկտեյլների ցանկում

Մանե Գևորգյան

Վահան Չինո Սարգսյանի հորինած և պատրաստած «Ապրիկոտա» կոկտեյլն արդեն համաշխարհային դասական կոկտեյլների ցանկում է՝ որպես հայկական ազգային կոկտեյլ։

Բարմենների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014 թվականին կազմակերպված «Armenian National Cocktail Award» մրցույթի շրջանակում «Ապրիկոտա»-ն «Best promotion» անվանակարգում հաղթանակի արժանացավ, մեծ ճանաչում ձեռք բերեց, հիմա էլ հայտնվեց բարմենների միջազգային ասոցիացիայի կողմից պահպանվող և պրոպագանդվող կոկտեյլների շարքում։

«Շատ երկրներ ունեն իրենց հատուկ կոկտեյլներ, ինչու՞ Հայաստանը չունենար։ Հայաստանի հետ առաջին ասոցացվող բանը ծիրանն է, դրա համար էլ ստեղծածս կոկտեյլն անվանեցի «Ապրիկոտա»։ Հիմա «Ապրիկոտա»-ն կլինի այնպիսի հայտնի կոկտեյլների կողքին, ինչպիսին են «Դայքիրի»-ն, «Մոխիտո»-ն, «Կուբա Լիբրե»-ն, «Մարգարիտա»-ն, «Սինգապուր Սլինգ»-ը եվ այլն»,- ասում է բարմեն Վահանը, որն արդեն տասնմեկ տարի է՝ իր աշխատանքով փորձում է ապացուցել, որ կոկտեյլ պատրաստելու ժամանակ ամենակարևորը լավ տրամադրությունն է։

Լավ տրամադրությունից բացի` այս կոկտեյլի պատրաստման համար անհրաժեշտ են՝

«Արարատ» կոնյակ՝ 5 տարեկան (50 մլ),

1 գդալ ծիրանի ջեմ, մեղրի օշարակ (10 մլ),

 կիտրոնի` թարմ քամած հյութ (30 մլ),

 նռան` թարմ քամած հյութ (100 մլ)։

Այս ամենը պետք է թափահարել և ավելացնել «Ginger Beer»: Իսկ ձևավորելու համար պետք է օգտագործել նռան կեղև, ծիրանի չիր, նանայի տերև և նռան հատիկներ։

Կոկտեյլի պատրաստման համար օգտագործվում են այնպիսի բաղադրիչներ, որոնք հնարավոր է ունենալ տարվա բոլոր եղանակներին և հասանելի են ողջ աշխարհում։

լուսանկարն ու տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter