HY RU EN

Անասնագոմին կից հացատանն ապաստանած ընտանիքը նոր տուն կունենա

Անասնագոմում ապաստանած Մարատ Քառյանի ընտանիքը տուն է ունենալու: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բարեգործական նախաձեռնությունների հեղինակ ու աջակից Արմեն Մարտիրոսյանը: Քառյանների համար դրամահավաք էր կազմակերպվել համացանցում Արմինե Չոբանյանի նախաձեռնությամբ:

Դրամահավաքի արդյունքում 3 հազար դոլար և 105 հազար դրամ է հավաքվել: Այդ գումարով Մարատը պատրաստվում է տուն գնել Թումանյան համայնքում, որն ունենալու է անասնագոմ ու հողամաս:

Մարատի կինը՝ Արմինե Բաղդասարյանը, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ չափազանց ուրախ են, նոր տանն ունենալու են նաև թոնրատուն: Մինչև հունիսի 10-ը, ըստ Արմինեի, կտեղափոխվեն նոր տուն: 4 անչափահաս մեծացնող  ընտանիքի մայրն ասում է՝ սկսելու են աշխատել, հողամասը մշակելու են, հավ ու անասուն կառնեն, կաթն ու մածունը կվաճառեն, իսկ գլխավորը տունն է, որ երբեք չեն ունեցել:

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի (Քառյանների որդիներից Կամոն ու Ռաֆայելը)