HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարն առաջարկում է «Դիլիջան» ազգային պարկից 22,5 հա հողամաս տրամադրել ՊԵԿ-ին

Բնապահպանության նախարարին ավելի շատ հետաքրքրում է ՊԵԿ-ի աշխատակիցների հանգիստը 

Կառավարություն է ներկայացված «Դիլիջան» ազգային պարկից 25 տարի ժամկետով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով 22.535 հա հողամաս ՊԵԿ-ին տրամադրելու որոշման մի նախագիծ:   Նախագծում նշվում է, որ Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, «Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը կազմակերպելու նպատակով է այն տրամադրվելու ՊԵԿ-ին: 

Հետաքրքիր է, որ ազգային պարկից այդչափ մեծ տարածք տրամադրելու նախագիծը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով ի պաշտոնե ավելի շատ պետք է հետաքրքրված լիներ ազգային պարկի պահպանությամբ: 

Իսկ նախարարը նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ «ներկայիս կարևոր խնդիրներից է ոլորտի աշխատակիցների ուսուցման ու հանգստի կազմակերպումը` օգտագործելով Դիլիջան ազգային պարկի ռեկրեացիոն ռեսուրսները: Սակայն բացակայում է համապատասխան տարածքը, որի առկայությունը հնարավորություն կտա երիտասարդ մասնագետների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպել ուսուցողական և վերապատրաստման դասընթացներ, հանդիպումներ` այն համատեղելով հանգստի հետ»: 

«Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել ոլորտի աշխատակիցների պատշաճ ուսուցումն ու հանգիստը»,- սա էլ որոշումից ակնկալվող արդյունքն է: 

Հետաքրքիրն այն է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը,  հաշվի առնելով, որ համաձայն Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի առաջարկվող տարածքի սահմաններում գտնվում է պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող միջնադարյան գյուղատեղին, առաջարկել է վարձակալության տրվող հողամասի մակերեսը ճշգրտելու նպատակով ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան որոշման նախագիծը նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության հետ: Իսկ մշակույթի նախարարությունը որևէ դիտողություն կամ առաջարկություն չի արել հարցի շուրջ: 

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջարկել է նշված հասցեում գտնվող անշարժ գույքը նախապես գրանցել որպես ՀՀ սեփականություն, քանի որ նրա նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Այս առաջարկությունը չի ընդուվել, քանի որ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, «Դիլիջան ազգային պարկի» տարածքները  ճշտված և համաձանեցված են: 

Հատկանշական է, որ որոշմամբ կառուցապատման իրավունք չի տրվելու, սակայն հիմնավորման որևէ կետում նշված չէ, թե ինչպես են ուսուցում կամ հանգիստ կազմակերպելու առանց կառուցապատման: 

Մեկնաբանություններ (3)

haykUS
This is insane! They can’t give up what belongs to us people of Armenia. Dilijan forests are holly. They have no rights to touch this sacred land.
KKK
Ham el arajarkenq vor andznakan kayq baci facebook.com-i mej, vor amen or orekan mi 150 anjam qaxaqacinery iranc boxoqnery el T. Sargsyani patin (wall) chgren. Et paty darela bnapahpanutian xndirneri tej gic, u karoxa varvi:D Haskacanq vor xndir cuni, bayc gone mardiq kgren u khangstanan:)) Husov linelov vor xndirnery kaaaaaroxa lucven:)
KKK
Vor asum em ays mardy inch uzum anuma, asum eq che! Nman mardkanc hamar orenqy DOGMA chi! Ekeq xndrenq vor Vladimir Gasparyany ga Bnapahpanutian naxarar iran el tanen nerqin gorcer:D Ham el eritasard masnageta tox kariera ani,:) Hayi chuzoxutiuna eli, tareq aveli patasxanatu gorci! Ham el ira berac mardkanc hety ktani u xndirnery amboxchakanoren klucven:) Kam el gone het tanen Qaxshin:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter