HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

4 օրինագիծ ընդունվեց. ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց

Մտքերի փոխանակությունից հետո ԱԺ-ն անցավ քվեարկության, և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց` 91 կողմ ձայների հարաբերակցությամբ։

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ  և ամբողջությամբ խորհրդարանը ընդունեց 58 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Ապա խորհրդարանը 57 կողմ, 24 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի վարչատարածքային բաժանման, տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Մինչ այդ «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցի այս քվեարկությանը և կառավարությանը կոչ արեց ներկայացնել զեկույց, թե խորոշացված համայնքներում՝ Տաթևում, Դիլիջանում, Թումանյանում, խոշորացումից հետո ի՞նչ է տեղի ունեցել: «Սա իսկապես մի հարց է, որը չի կարելի էմոցիոնալ դաշտում որոշում կայացնել, և մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ է կատարվում խոշորացված համայնքներում»,- ասաց Փաշինյանը:

Քվեարկության արդյունքում խորհրդարանը նաև 90 կողմ, 1 դեմ ձայների բաշխումով հաստատեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter