HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հայանտառ»-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից

Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի։ 13 տարվա պաշտոնավարումից հետո ՀՅԴ-ական Մարտուն Մաթևոսյանին փոխարինել է ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը։

Ինչպես «Հետք»-ին հայտնեց գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, Մաթևոսյանը պաշտոնից ազատվել է՝ իր դիմումի համաձայն։ Մաթևոսյանը դիմումը նախարարություն ներկայացրել է հունիսի 5-ին, իսկ արդեն հունիսի 9-ից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները ստանձնել է Միքայել Մանուկյանը։ Մանուկյանը անձամբ է նախարարին դիմում գրել՝ առաջարկելով ստանձնել ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը և Իգնատի Առաքելյանը նրան չի մերժել։

Միքայել Մանուկյանը 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունից, իսկ ապրիլին 2-ին կայացած ընտրություններին ևս առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու, սակայն չէր ընտրվել։

Կապվեցինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանի հետ՝ պարզելու համար, թե որն է եղել հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը, հարցը լսելուց հետո Մաթևոսյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել, սակայն այդպես էլ զանգերին չպատասխանեց։

Մաթևոսյանի հրաժարականի դիմումին նախորդեցին Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումներ, որոնք տարիներ շարունակ եղել են, սակայն վերջին ամիսներին դրանց մասին հրապարակումները չեն դադարել։

լուսանկարում(ձախից)՝ Միքայել Մանուկյան և Մարտուն Մաթևոսյան

Մեկնաբանություններ (2)

ankax hajastan
Ինչու միայն տավուշի, լոռին անմասն չէր մնացել հանձինս 53 ապօրինի ծառահատման հեղինակ և մեկ գիշերում հանցագործությունը կոծկած ամիրջանյան հարություն ամվամբ ոմն մի հանցագործ: Իսկ նմանին երբ են անրադառնալու , թե միայն մարտունին ազատելով հարցա լուծվում: մարտունը նմանների արարքը այն էլ հանցավոր, կոծկելով ու խրախուսելով էր զբաղվածՙ մինչդեռ նուբարաշեն հայշտնվելու փոխարեն ծաղկաշատի անտառապետից հայտնվում է տնօրենի պաշտոնին: քողարկելով նմանի կատարած բազմահազար հեկտարներով ապօրինի կտրված անտառը, անպատիժ է թողել վերը նշված պերսոնին: հովանավորել է նաև նմանի ապօրինությունները և չզսպելով նրա հանցավոր արաքը: մինչդեռ ոստիկանության մասին խոսք լինել չի կարող, որ աչքները փակելով չեն տեսնում ապօրինի արաք կատարած այդ տմարդին ու համապատասխան միջոցներ ձեռնարկում:
ազգ
Շնորհավոր պարոն Մանուկյան, ցանկանում ենք բեղմնավոր աշխատանք և առաջին հերթին որպեսզի արդյունքները գերազանց լինեն ձեր աշխատանքի ՝ ազատվել այդ բարդակ, ատամը հանած ապօրինություններին պրոֆեսիոնալ կատարող և ձևավորված կադրերից: Անցեք նաև մասնաճյուղերով, և ազատվեք նաև հանցագործ տարրերից, որոնք ստվեր չգցեն ձեր աշխատանքի վրա: Իսկ մարտունին նույնպես շնորհավորում ենք և ցանկանում միշտ վայրէջքներ, որ անտառը հեչ իրա բան չէր: նա իր գործը վանաձորի քաղաքապետարանում էր լավ գտել, թե չե փեդի մարտուն կողտ հավաքած ապօրինությունների համահեղինակներին շատ էիր ջերմություն ու թևեր տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter