HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաշինյանի խոսքով՝ այսoր իրենք ներկա են եղել «Կարապետյանի կառավարության» հրաժեշտի մեկնարկին

Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակում է քննարկվել գործադիրի ներկայացրած կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը։

Ծրագրի քննարկմանը նաև ելույթ ունեցավ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորի խոսքով՝ կառավարության ծրագրի քննարկումը իմաստ կստանա և քաղաքական լուրջ քննարկում կկարողանան ծավալել միայն մեկ պարագայում, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հստակ հայտարարի, թե ով է ինքը և ինչպիսի դերակատարում է իրեն վերապահում՝ իշխանության տրանսֆորմացիայից հետո։

«Ինչու՞ է ինքը ի վերջո 2016 թվականին ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը, արդյո՞ք Սերժ Սարգսյանի վերարտադրությունը ապահովելու համար», - հարցրեց Փաշինյանը։

Պատգամավորի գնահատմամբ՝ վարչապետի բոլոր արված քայլերը հավաստում են իր վերը նշված փաստը։

Փաշինյանը նաև պնդեց, որ Կարեն Կարապետյանը 2017 թվականի ընտրություններից առաջ, վարչապետի պաշտոնը ստանձնելով, Հանրապետական կուսակցության շարքերը մտնելով` իր նոր կերպարով, նոր անձի գործոնով դրական ֆոն ստեղծեց՝ ընտրակաշառքների բաժանման, Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։

«Հետևաբար ամեն ինչ շատ նման է նրան, որ էսօր ոչ թե մենք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի և գործունեության ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացին», - ասաց պատգամավորը։

Թեև Կարեն Կարապետյանը ոչ ուղղակի ձևով ելույթներից մեկի ժամանակ ասաց, որ ներկայացրած ծրագրի ժամկետից կարելի է կռահել՝ ինքը լինելու է վարչապետի պաշտոնում, թե ոչ, սակայն Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ դա միայն 10 տոկոս հավաստում է ապահովում։

Մեկնաբանություններ (1)

էլյա
Նիկոլ Փաշինյանի հարցադրումը տեղին է,ինչպես կարելի է մի ամբողջ ժողովրդի խաղթել ու լսել մի պրեզիդենտի,որը հայաստանի դավաջան է,ես չգիտեմ Կարեն Կարապետյանը տեղյակ էր ով է սերժիկը թէ ոչ,բայց եթե նրա գաղափարին համահունչ իր գաղափարը,ուրեմն ինքն ավելի մե դավաջան է, խափելով ժողովրդին գողացված ձայները,ի օգուտ պրնապետությանը,ամոթ քեզ կարապետյան մեծ հույսեր էինք կապում քեզ հետ և նորից խափվեցինք,մնացինք ԵԼՔԻ հույսին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter