Նարեկ Հարությունյան. «Պետք է համախմբվել, որովհետև պայքարը դեռ շարունակվում է» (վիդեո)
Բազմաթիվ մարդիկ չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքերը, և դրա պատճառը փող վաստակելու ագահությունն ու անհագությունն է
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են այս մի քանի օրերի ընթացքում: Այդ օրերը նրա համար եղել են ճակատագրական և այս ծայրաստիճան անարադար:
Ն. Հարությունյանը խնդրեց տարանջատել «Նարեկացի» արվեստի միությունը «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ից, իր մշակութային գործունեությունը բիզնեսից: Ասաց, որ ինքը «Նարեկացի» արվեստի միության հիմնադիրն է, իսկ իր ընտանիքը՝ Հարությունյանները, զբաղվում են բիզնեսով, անում են ներդրումներ, իրենց մոր հիշատակին կառուցել են գյուղ Քելբաջարում՝ Քնարավանը, ստեղծվել է «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս»-ը:
«Ընդհանրապես մենք շահույթ Հայաստանում ընդհանրապես չենք տեսել», - նշեց Ն. Հարությունյանը:
Վերջինիս խոսքով՝ իրենց գործունեության հիմքը եղել է հայրենասիրությունը: Միաժամանակ իրենք վստահել, լիազորել են մարդկանց, ովքեր այժմ իրենց կողքին չեն, և նույնիսկ տվել են կեղծ ցուցմունքներ: Ն. Հարությունյանը նշեց, որ շուրջ մի տարի է, ինչ ինքն այդ քաշքշուկների մեջ է, իսկ անարդարությունը շարունակվում է:
«Ուղղակի այս վերջին 5 օրվա ընթացքում քննիչներն արեցին այնպիսի մի արտառոց, անարդար ու անմարդկային ակտ, որ, ճիշտն ասած, շատ խորթ էր ու անարդար»,- հավելեց Ն. Հարությունյանը:
Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ 2010թ.-ի օգոստոսին Հարությունյանների մոտ հիմքեր են առաջացել` կասկածել իրենց ներկայացուցիչներին: Մասնավորապես, Սարո Հարությունյանը ձեռք է բերել հիմնավոր փաստեր, իրենց ներկայացուցիչ Սևակ Արզարունուց պահանջել ներակայացնել հաշվետվություն, չնայած ընկերությունից պակասում էին որոշ փաստաթղթեր: Վերջինս հաշվետվությունից և գումարները վերադարձնելուց խուսափելու համար սկսել է այս գործընթացը Հարությունյանների դեմ:
Լ. Հովհաննիսյանը համոզված է, որ Ս. Արզարունին մենակ չի գործել, ունի հովանավորներ՝ «ստվերային իշխանավորներ», և նրանք միասին են իրականցրել միլիոնավոր դոլարների յուրացումը:
Փաստաբանի խոսքով՝ սկսվում են ինչ-որ անորոշ դատական պրոսեցներ. դրվում է արգելանք Հարությունյանների ունեցվածքի վրա, հնչում են բազմաթիվ սպառնալիքներ: Այդ ընթացքում կիսատ է մնում մի գործարք՝ ժամացույցի գործարանի հետ կապված, որը սառեցվում է: Այն պետք է իրականցներ Ս. Արզարունին: Սարո Հարությունյանը ժամացույցի գործարանի 34 %-ի բաժնետերն է: Լ. Հովհաննիսյանի խոքերով՝ այլ հարց է, որ եղբոր գործունեության հետ կապված ճնշումներ են գործադրվում մեկ այլ գործով:
Այժմ կա երկու պահանջ Ն. Հարությունյանի նկատմամբ՝ հարկայինի կողմից և Ս. Արզարունու: Փաստաբանի խոսքով՝ այդ պահանջների հիմքում չկա որևէ հաշվարկ, հիմնավոր փաստաթուղթ: Գործերից մեկը գտնվում է դատարանում, մյուսով քրեական գործ է հարուցված: Լ. Հովհաննիսյանի խոսքերով՝ մեղադրանք պետք է առաջադրել ոչ թե Ն. Հարությունյանին, այլ Ս. Արզարունուն և Ա. Մարտիրոսյանին: Ն. Հարությունյանը Ս. Արզարունու օրոք ոչ մի առնչություն չի ունեցել ընկերության հետ:
Փաստաբան Անի Թորոսյանը նշեց, որ դեռևս պետք է դատական կարգով հաստատվի այն փաստը, թե որքան է իրականում հարկային պարտավորությունը, կամ առահասարակ այն կա՞, թե՞ ոչ:
Ն. Հարությունյանը հավելեց, որ ինքը ներգրավված չէ բիզնեսի մեջ, սակայն եթե իրենց վրա կան հարկային պարատավորություններ, իրենք պատրաստ են դրանք վճարել: Միայն թե այդ ամենն իրականացվի արդար ճանապարհով:
Ն. Հարությունյանը չի հիասթափվել իր հայրենիքից: Կարծում է, որ պարզապես պետք է համախմբվել, որովհետև պայքարը դեռ շարունակվում է:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել