Ըստ կառավարության՝ լյուստրացիայի խնդիրն արդիական չէ
Այսօրվա նիստում կառավարությունը քննարկել է «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» և ևս հինգ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։
Կառավարությունը հանգել է եզրակացության, որ խնդիրն արդիական չէ, ներկայացված օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտություն չկա։
ՀՀ կառավարության կայքի հաղորդմամբ՝ վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողովին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել