
Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող․ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր
Հունիսի 24-ին, ժամը 08:31-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները 2 տուժածի ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից, իսկ ժամը 09:28-ին հոսանքազրկել են ավտոմեքենան:
11։10
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․«Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվում է Երևան, մյուսները հետազոտվում են, նախնական վիճակները գնահատվում է բավարար»։
11։13
Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը նոր գրոռում է կատարել․ «Իրավիճակ փոխվեց։ Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության»:
11։59
Արծրուն Հովհաննիսյան․ «Նոր իրավիճակ։ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է»։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել