
Լադոն ծառեր է հատում, համ էլ «ուշունց տվան ա»
Լադիկ Երիցյանն ապրում է Ալավերդի քաղաքի Ս.Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի 2-րդ շենքում: Նա միայնակ ծերունի է: 80 տարին անց այս մարդը, ում Ալավերդիում պարզապես Լադո են ասում, ամռանն իր գոյությունը պահում է ձկնորսությամբ: Նրան հաճախ կարելի է հանդիպել Դեբեդի ափին` խորասուսուզված ձուկ բռնելիս:
Ձմռանը Լադոն անելիք չունի: Ակնհայտ է, որ նաև իր տունը տաքացնելու խնդիր ունի: Լադոն ընտրել է փայտ հայթայթելու իր համար լավագույն տարբերակը: Վերջին երկու օրերին նա իր սղոցով հայտնվում է Ս/Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի կենտրոնական փողոցի եզրերի բերքատու ծառերի գլխին: Այսօր` ժամը 17-ի սահմաններում, Լադոն կտրում էր քաղաքի թիվ 12 դպրոցի այգու ճանապարհին հարող սալորենին: Ծերունի փայտահատը ծանր լսողություն ունի: Բնակիչներին հազիվ հաջողվեց կասեցնել Լադոյի կողմից իրականացվող ծառահատումը:
![]() |
![]() |
Լադոն ու Ռոզան | Կտրված ծառը |
Երեկ նա հատել էր նույն զանգվածի բնակչուհի, նույնպես միայնակ Ռոզայի բալենին: Ռոզան բարկացած էր և ուզում էր ամեն գնով կռվել Լադոյի հետ. «Գեշ բերան ունի, գիտես ինչ ուշունց տվան ա, երեկ էնթավուր բալենիս կտրել ա: Բայց վախենում եմ բան ասեմ, ինձ հայհոյի»,- զայրացած ասաց Ռոզան:
Այդուամենայնիվ, բախումը տեղի ունեցավ: Լադոն հրաժարվում էր, բայց Ռոզան իր պատշգամբից ծառը կտրելիս տեսել էր փայտահատին:
Կարծում ենք` Ալավերդու քաղաքապետարանը կարող է լուծել Ս.Սարահարթ թաղամասի 2/2 շենքի բնակիչ, սոցիալապես անապահով Լադիկ Երիցյանին վառելափայտով աջակցելու խնդիրը, այլապես հնարավոր է նա հատի թաղամասի մյուս ծառերը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել