HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ին դիմել է ավելին քան 300 թիմ

Հուլիսի 24-ից 31-ը Սևանում տեղի կունենա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» վրանային բիզնես ֆորումը, որն թվով երկրորդն է։ Մասնակցության հայտերի ընդունումը տևեց շուրջ 2 ամիս և ավարտվեց հունիսի 20-ին: Սամմիթին մասնակցելու համար դիմել է 309 թիմ, որից ընտրվելու են 100-ը՝ 70 ստարտափներ և 30 ծրագրավորողների թիմեր։ Ընդհանուր դիմողների թիվը հասնում է 3000-ի, որոնցից միայն 1000-ը կդառնան սամմիթի մասնակից: Բոլոր թիմերը կհրավիրվեն հարցազրույցի և կընտրվեն լավագույնները։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը տեղեկացնում է, որ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն հուլիսի 1-ից։ Սամմիթի կազմակերպիչների և կամավորների աշխատանքի շնորհիվ, մինչև հուլիսի 24-ը ստարտափ ճամբարը կգա իր վերջնական տեսքին։ Ողջ սամմիթի ընթացքում կազմակերպիչներին կօգնեն 200 կամավորներ, որոնց հայտերի քանակը հասնում է 1500-ի։ Սամմիթի մշտական մասնակիցների ցանկում ընդգրկած են նաև լրագրողներ և լուսանկարիչներ։

Ունենալով մեծ քանակով մասնակիցներ՝ ընդլայնվել է նաև կրթական ծրագիրը։ Սամմիթի 7 օրերի ընթացքում լինելու են 10 դասախոսություններ և 30 «Campfire talk»-եր, որոնց ընթացքում հաջողակ բիզնեսմենները կպատմեն իրենց հաջողության ճանապարհի մասին խարույկի շուրջ։ Ստարտափներին ուղղորդելու նպատակով սամմիթի տարածքում մշտապես կլինեն 20 մենթորներ, ովքեր կօգնեն բոլոր առաջացած խնդիրներում։

Հայաստանում առաջին անգամ կանցակցվի «Camp Fire Pitch» «business stage» և «early stage» ստարտափների համար, որին կմասնկացեն շուրջ 20 ներդրողներ Հայատանից և արտերկրից։ Այսպիսի ձևաչափը կնպաստի արտասահմանյան ներդրողներին հայկական շուկա ներգրավելու հարցում։

Հիշեցնենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ» վրանային բիզնես ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2016թ-ին և այս տարի ընդլայնել է մասշտաբները ավելի քան երեք անգամ։ Համակազմակերպիչները վստահ են, որ սամմիթը կլինի շարունակական և ամեն տարի կլինի ավելի հագեցած ծրագրով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter