HY RU EN

Նաիրա Հայրապետյան

Մարդիկ

Արարատի մարզի Դիտակ գյուղում Տամշեր Հովհաննիսյանին բոլորը Հայրիկ անունով են ճանաչում: Նրա տունը յուրատեսակ թանգարանի է նման՝ Վասպուրական աշխարհի Ոզմ գյուղում ապրած հայերի պատմությամբ, գաղթի ճանապարհից բերված փոքրիկ իրերով ու հիշողությամբ: Կնոջ՝ Սոֆյա մայրիկի հետ փայտագործ, դարբին Տամշերն այսօր զբաղվում է այգեգործությամբ, տունն այցելող հյուրերի հետ զրուցում անցյալի, այսօրվա, սիրո ու ընտանիքի կարևորության մասին: