«Չորրորդ ինքնիշխանություն». ձերբակալվածի հայրը հերքում է
Երեկ էլեկտրոնային կայքերում առավոտից տեղեկություններ տարածվեցին, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20:30-ին սահմաններում, ինչ-որ մեկը այցելել է ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տուն և հենց տան մուտքի մոտ սկսել է աղմկել, հայհոյանքներ տալ, փորձել ջարդելով բացել դուռը:
«ՉԻ»-ն հիշեցնում է, որ Հայաստանում ավազակային հարձակումներով զբաղվող բանդան, որի անդամները աշնանը ձերբակալվեցին, ևս «այցելել» էին Ազիզյաններին՝ վերջիններիս տնից հեռանալով հարուստ ավարով՝ թանկարժեք նկարներ, ոսկյա զարդեր, գումար և այլ իրեր:
Այս լուրի հրապարակումից հետո որոշ շրջանակներ սկսեցին խոսակցություններ տարածել, որ անհայտ տղամարդը այցելել է Նապոլեոն Ազիզյանին, քանի որ վերջինս նրան պարտք է՝ իր տանը կատարված շինարարական աշխատանքների համար:
«ՉԻ»-ն երեկ զրուցեց արդեն ձերբակալված, 1981 թվականին ծնված Ահարոն Վահանյանի հոր՝ Ստեփան Վահանյանի հետ, որն իսկապես աշխատել է Նապոլեոն Ազիզյանի մոտ՝ շինարարության վրա: Վերջինս միանգամից հերքեց Ազիզյանի հետ պարտք ու պահանջի մասին եղած լուրերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել