HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆիրդուսի» տաղավարները ապամոնտաժեցին, բայց շինարարական աշխատանքներ չեն սկսել

Հուլիսի 19-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ սկսեցին ապամոնտաժել «Ֆիրդուսի» շուկայի տաղավարները։

Այդ օրը աշխատակիցները մասնակի քանդեցին շուկայի ներսով անցնող ճանապարհը՝ պատճառաբանելով, որ ճանապարհի տակով խողովակ պետք է անցկացնեն։ Մասնակի ապամոնտաժումից անցել է արդեն մեկ շաբաթ, տաղավարների մեծ մասը փակ է, բայց առևտրականների փոխանցմամբ՝ տոնավաճառում այդպես էլ շինարարական աշխատանքներ չեն կատարվում։

Առևտրականները այս իրավիճակից նեղսրտում են։ Ասում են՝ եթե պետք է շինարարական աշխատանքներ չանեին, ինչու իրենց ստիպեցին ապրանքը հավաքել, երբ իրենց համար մեկ օրն էլ մեծ նշանակություն ունի։

Որոշ առևտրականներ դեռևս առևտուր են անում, բայց դժգոհում են հաճախորդների քանակից, ոմանք էլ ամբողջովին ապամոնտաժել և ապամոնտաժում են տաղավարները՝ դեռևս չիմանալով, թե ուր պետք է տեղափոխվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter