
«Սարի թաղի» գործով նիստը հետաձվեց հանրային պաշտպանի չներկայանելու պատճառով
Ամալյա Մարգարյան
Սարի թաղում 2016թ․ հուլիսի 19-ին զանգվածային անկարգություններ կատարելու համար մեղադրվող Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ Կ. Վանոյանի պաշտպան Լ. Գասպարյանը չէր ներկայացել նիստին:
Սարգիս Արաբաջյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ պաշտպանյալները, մինչ դատարանի դահլիճ բարձրացվելը, նկատել են հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանին, ով հայտնել է, որ Կարեն Վանոյանի պաշտպանությունը նորից իրեն է մակագրվել: Դատարանը չկարողացավ կապ հաստատել Անժելա Հոբոսյանի հետ՝ նրա ներկայությունը նիստին ապահովելու համար: Կարեն Վանոյանը նշեց, որ նիստերը հետաձգվում են հանրային պաշտանների չներկայանալու պատճառով, ուստի ինքը հրաժարվում է պաշտպաններից: Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ պաշտպաններից հրաժարվելը նույնպես պետք է կատարվի նրանց ներկայությամբ, ուստի նիստը հետաձգվեց:
Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 9-ին:
Հիշեցնենք, որ Կարեն Վանոյանը և Սարգիս Արաբաջյանը մեղադրվում են 2016-ի հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այս գործով 11 հոգի մեղադրվում է: Տուժող է ճանաչվել 7 ոստիկան:
Մեկնաբանել