
Մեկ տարվա ընթացքում բնակչության թիվը կրճատվել է ավելի քան 15 000-ով
Եթե 2017-ի հուլիսի 1-ի մարդահամարի տվյալները համեմատենք 2016-ի նույն ժամանակահատվածի տվյալների հետ, ապա պետք է փաստենք, որ հանրապետությունում մշտական բնակչության թիվը նվազել է ավելի քան 15 000 մարդով։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի մասին վիճակագրությունը։ Համաձայն այդ հրապարակման՝ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում մշտական բնակչության թվաքանակը կազմել է ավելի քան 2 միլիոն 979 հազար մարդ։ Այդ մարդանցից 1 միլիոն 898 հազարը բնակվում են քաղաքներում, 1 միլիոն 81 հազարը՝ գյուղական բնակավայրերում։ Հանրապետության կտրվածքով՝ բոլոր մարզերում բնակչության թիվը նվազել է, միայն 1000 բնակչով աճել է Երևանի բնակչությունը:
Ընդհանրապես, Հայաստանի մարզերի բոլոր գյուղական համայնքներում բնակչության թիվը կրճատվել է: 2016թ. հուլիսի 1-ի համեմատ, 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ, Հայաստանում մշտական բնակչության թիվը կրճատվել է ավելի քան 15 հազար մարդով: Իսկ 2017թ. հունվարի 1-ի համեմատ, երբ բնակչությանը թիվը եղել է 2 միլիոն 986 հազար մարդ, մարդկանց թիվը նվազել է 6.200-ով: Այսինքն՝ վեց ամիսների ընթացքում այդքան մարդ լքել է Հայաստանը:
Մեկնաբանել