
Կես տարում Հայաստանի պետական պարտքը 3,3%-ով աճել է
Այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է շուրջ 6.141 մլրդ ԱՄՆ դոլար։ Վերջին մեկ ամսում այն ավելացել է 45,8 մլն դոլարով կամ 0,7%-ով։
Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները (ՀՀ ԱՎԾ)։ Իսկ տարեսկզբից (2016-ի դեկտեմբերի վերջի համեմատ) Հայաստանի պարտքն աճել է 199 մլն դոլարով կամ 3,3%-ով։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Նախորդ տարվանից սկսած` ներքին պարտքն ավելի արագ տեմպով է աճում, քան արտաքինը։
Այսպես, հունիսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետպարտքը կազմել է 4.942 մլրդ դոլար։ Վերջին մեկ ամսում այն աճել է 18 մլն դոլարով կամ 0,4%-ով, իսկ տարեսկզբից՝ 137 մլն դոլարով կամ 2,8%-ով։
Նշենք, որ արտաքին պարտքի շուրջ 89%-ը Կառավարությանն է, մնացածը՝ Կենտրոնական բանկինը։
Իսկ ներքին պարտքը հունիսի վերջի տվյալներով 1.198 մլրդ դոլար է։ Այն վերջին մեկ ամսում աճել է 27.7 մլն դոլարով կամ 2,4%-ով, իսկ տարեսկզբից՝ 62 մլն դոլարով կամ 5,5%-ով։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Իսկ դրամով հաշվարկած Հայաստանի պետական պարտքն այս տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ կազմում է շուրջ 2.952 տրլն դրամ, որից 2.376 տրլն դրամը արտաքին պարտքն է, 576 մլրդ դրամը՝ ներքինը։
Մեկնաբանել