HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

Ընդհանուր խորհուրդներ ֆեյսբուքյան օգտատերերի համար (մաս 2)

սկիզբը

Ա․ Ֆեյսբուքը կարող է Ձեր էջում կոնկրետ Ձեր հետաքրքրություններին համապատասխան ապրանքներ կամ ծառայություններ գովազդել։ Դրանք երևում են նաև Ձեր ընկերներին, որոնք նույնպես կարող են օգտվել այդ ապրանքներից կամ ծառայություններից։ Եթե չեք ցանկանում, որ Ձեր հետաքրքրությունների շրջանակը երևա մյուսներին, ապա կարող եք պարզապես արգելել այդ ֆունկցիան՝ գնալով “Ads” ենթաբաժին, որը “Account Settings.” բաժնում է։ Այդտեղի "Ads and Friends," ցանկում ընտրեք edit և նշեք "No One" տողը "Pair my social actions with ads for." մենյուից։

Facebook Social Ads

Բ․ Կարգավորեք Ձեր գրառումները տեսնելու բաժինը։ Եթե ցանկանում եք, որ գրառումները միայն Ձեր ընկերներին երևան, կարող եք “Account Settings”>“Privacy”>“Who can see my future posts?” բաժնում կարգավորել դա։ Ընտրելով, օրինակ, “Friends” տողը՝ կարող եք վստահ լինել, որ Ձեր հետագա գրառումները կտեսնեն միայն Ձեր ընկերները։ Այլ դեպքերի համար կարող եք Ձեր սեփական խումբն ստեղծել, որի անդամներին կերևան հետագա գրառումները։  

Future Posts

Գ․ Թույլ մի՛ տվեք, որ բոլոր օգտատերերը տեսնեն այն նկարները կամ գրառումները, որոնցում Ձուք նշված եք։ Դրա համար հարկավոր է գնալ դեպի “Account Settings.”>“Timeline and Tagging” և նշել “Who can see posts you’ve been tagged in on your timeline.” տողում  "Only Me," "Friends," կամ "Friends of friends"։ Կարող եք նաև "Custom" ընտրել, որի օգնությամբ միայն Ձեր ընտրած մարդիկ կտեսնեն այն հրապարակումները, որոնցում Դուք նշված եք։

who can see your timeline

Դ․ Եթե ցանկանում եք, որ Ձեր կոնկրետ հրապարակումը որոշ օգտատերերի երևա, իսկ որոշների՝ ոչ, ապա գրառման համապատասխան բաժնից պետք է ընտրեք "Custom" և փոխել "Share this with" տողը՝ նշելով  "Friends" կամ "Specific People or Lists..."։ Նաև ընտրեք այն օգտատերերին, որոնք չպետք է տեսնեն տվյալ հրապարակումը։

custom privacy-tyler winklevoss

Ե․ Թույլ մի՛ տվեք, որ օգտատերերը գրառում կատարեն Ձեր պրոֆիլում։ Դրա համար պետք է գնալ դեպի  “Account Settings.”>“Timeline and Tagging”   և “Who can add things to my timeline?”  բաժնից ընտրել "Only Me" տողը։ Սա հատկապես օգտակար է կիրառել ծննդյան կամ այլ առիթներին, եթե չեք ցանկանում, որ Ձեր պրոֆիլը հեղեղվի տարատեսակ գրառումներով։  

block from your timeline

Զ․ Արգելե՛ք օգտատերերին տեսնել Ձեր ընկերների կամ հետևորդների ցանկը կամ այն պրոֆիլների ցանկը, որոնց Դուք եք հետևում։ Դա Ձեր պրոֆիլի "Friends."  բաժնում է։

friends-privacy-drop-down

Այնտեղ պարզապես նշում եք Edit Privacy և  կատարում համապատասխան փոփոխությունները։

friends-following-followers

Զ․ Արգելափակե՛ք որոշ օգտատերերի այնպես, որ այլևս չտեսնեն Ձեզ։ Արդյունքում նրանց չեն երևա Ձեր պրոֆիլը, հրապարակումները, Ձեր մասին նշումները, ինչպես նաև նրանք չեն կարող Ձեզ հետ հաղորդակցվել կամ ավելացնել Ձեզ իրենց ընկերների ցանկ։ Դա անելու համար հարկավոր է “Account Settings”բաժնից ընտրել  “Blocking.”  և  “Block users.” տողում նշել այն օգտատիրոջ անունը, որին ցանկանում եք արգելափակել։

BlockUsers

Նույն բաժնում կարող եք նաև արգելել տարատեսակ հրավերները կամ որոշ օգտատերերի կողմից ուղարկվող հաղորդագրությունները։

Է Կցե՛ք և հաստատե՛ք Ձեր հեռախոսի համարը Ձեր պրոֆիլին։ Սա արվում է հիմնականում այն դեպքերի համար, երբ մոռանում եք Ձեր գաղտնաբառը, մուտքի դժվարություն եք ունենում կամ պարզապես ցանկանում եք լրացուցիչ պաշտպանություն ունենալ ու ստանալ ծանուցումներ Ձեր պրոֆիլ մուտքերի մասին։ Մուտք գործեք "Settings">"Notifications Settings" և "Settings">"Notifications Settings">"Mobile Settings"։

 

Սա հատկապես կարևոր է, երբ ցանկանում եք ծանուցումներ ստանալ որևէ կարևոր իրադարձության դեպքում, սակայն այդ պահին ֆեյսբուքում չեք։

 

Ը․ Միշտ ուշադիր եղեք, մի՛ սեղմեք բոլոր հղումների վրա։ Այս մասին նախորդ հրապարակման մեջ նույնպես նշվել է։  Եթե հղումը կասկածելի է, կամ սեղմելուց հետո ոչ պատշաճ էջ է բացվում, հղումը տեղադրողին զգուշացրեք կամ արգելափակեք։ Խրախուսելի է նաև   վատ հրապարակման մասին տեղեկացնելը (report)` համապատասխան բաժնից ընտրելով թեման։ Միշտ խուսափե՛ք ճչացող վերնագրերով լուրերի հղումները սեղմելուց։

Թ․ Մի՛ օգտագործեք խաղեր կամ հավելված-ծրագրեր Ձեր պրոֆիլում և թույլ մի՛ տվեք, որ դրանք հասանելիություն ունենան Ձեր պրոֆիլ՝ օգտագործելով Ձեր անձնական տվյալները։ Երբեք մի՛ վստահեք կասկածելի ծագմամբ ծրագրերին։ Արգելե՛ք  պրոֆիլում փոփոխություններ կատարող տարատեսակ հավելվածների մուտքը Ձեր պրոֆիլ և անմիջապես տեղեկացրեք դրանց մասին (Report): Միշտ մաքրեք խաղերի և ծրագրերի բաժինը, թողեք միայն վստահելիները։

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter