Սույն հոդվածը ինչպես նախորդը, որ սմարթֆոնների մասին էր, նույնպես գովազդային նպատակ չունի․ պարզապես ներկայացվում են մի քանի համակարգիչների համեմատություններ գնային և որակական տեսակետներից, տրվում ընդհանուր խորհուրդներ։
Սույն հոդվածում ուսումնասիրվել են մի քանի առցանց խանութների առաջարկած սմորթֆոնները, ու կազմվել է համեմատություն շուկայում առկա մի քանի մոդելների միջև։ Հոդվածը գովազդային նպատակ չունի. պարզապես արձանագրվում են փաստերը, տրվում ընդհանուր խորհուրդներ։
Հերթական հոդվածը նվիրված է մի քանի սոցիալական կայքերով գովազդներ, լուրեր և հղումներ տարածելու հարցերին, ներկայացված են որոշ խորհուրդներ:
Հաճախ համակարգչի կամ սարքավորումների մեջ կրիչներ են տեղադրվում, որոնք վարակված են այս կամ այն վիրուսով և առիթ դառնում ֆայլերի կորստի կամ ամբողջականության խախտման։
Մի՛ վստահեք համակարգչային կամ ինտերնետային սրահների համակարգիչներին, հասարակական և ընդհանուր օգտագործման սարքերին։
Ա․ Ֆեյսբուքում նկարների ալբոմները նույնպես շատ կարևոր տեղեկություններ պարունակող բաղադրիչներ են։ Կարող եք կարգավորել այլ օգտատերերին դրանց երևալը։ Գաղտնիության կազմակերպումը կարող է լինել յուրաքանչյուր ալբոմի համար առանձին։
Թույլ մի՛ տվեք, որ բոլոր օգտատերերը տեսնեն այն նկարները կամ գրառումները, որոնցում Ձուք նշված եք։ Դրա համար հարկավոր է գնալ դեպի “Account Settings.”>“Timeline and Tagging” և նշել “Who can see posts you’ve been tagged in on your timeline.”
Միշտ դուրս եկեք ֆեյսբուքյան հաշվից բոլոր այն դեպքերում, երբ օգտվում եք հասարակական կամ ընդհանուր համակարգչից։ Եթե մոռացել եք դա անել, կարող եք հեռահար տարբերակով դուրս գալ: