
Էջմիածնում բացվել է ֆիզիկայի «ԱյբԼաբ»
Դեկտեմբերի 16-ին Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցում բացվեց ֆիզիկայի առարկայական ուսումնական նոր լաբորատորիան: Արդեն մի քանի տարի է, «Այբ» կրթական հիմնադրամը Երևանի և մարզերի դպրոցներում նախագծում ու հիմնում է արդիական ուսումնական լաբորատորիաներ՝ «ԱյբԼաբ»-եր:
Վաղարշապատի թիվ 4 դպրոցում նոր «ԱյբԼաբ»-ի բացման ժամանակ ողջույնի խոսք ասացին դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ֆիզիկայի «ԱյբԼաբ»-ի հագեցվածությանն ու տեխնիկական զինվածությանը, հետևելու երեխաների կողմից իրականացվող փորձերին: Հյուրերի թվում էին նաև դպրոցի նախկին սաները, ովքեր մեծ ձեռբերումների են հասել ֆիզիկայի ոլորտում:
Նույն դպրոցում շուտով կգործարկվեն ևս երկու՝ քիմիայի և կենսաբանության, ուսումնական «ԱյբԼաբ»-եր:
Ֆիզիկայի և քիմիայի առաջին «ԱյբԼաբ»-երը 2007-ին գործարկվել են Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Անցյալ տարի բացվեցին ինֆորմատիկայի «ԱյբԼաբ» Բերդ քաղաքում, էկոլոգիայի երկու՝ տարածաշրջանում նմանը չունեցող «ԱյբԼաբ»-եր Քաջարանի երկու դպրոցներում: Ընթացքի մեջ են նոր «ԱյբԼաբ»-երի նախագծումն ու շահագործումը մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել