
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարարին
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմին: Այս է տեղեկացնում ԱԳՆ-ն։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում: Նա հավելեց, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր։
Սիրիայի ԱԳ նախարարը ներկայացրել է Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել