
«Սասնա ծռեր»-ի գործով մասնավոր պաշտպանները բողոքի ակցիա արեցին
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպանները, որպես բողոքի նշան, դատարանում այսօր ակցիա անցկացրին:
«Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք իրավունքը» գրությամբ շապիկներ հագնելով` փաստաբանները մտան դատարանի դահլիճ:
Այսպես, երբ փաստաբանները եկան առավոտյան՝ ժամը 11:00-ին, նշանակված նիստին, նրանցից ոմանց դարձյալ չթույլատրվեց մտնել դատարան, որից հետո գործով մասնավոր պաշտպանները դուրս եկան դատարանի տարածքից ու քիչ անց վերադարձան վերը նշված սպիտակ վերնաշապիկներով և առանց պայուսակների: Կարգադրիչները նրանց զննելուց հետո թույլատրեցին դահլիճ:
Այն ժամանակ, երբ փաստաբանները դատարանի տարածքից դուրս հագնում էին իրենց շապիկները, նրանց նկատեցին դատարանի աշխատակիցներն ու, ամենայն հավանականությամբ, այդ մասին տեղյակ պահեցին դատավորին: Վերջինս, փաստաբաններից առաջ դահլիճ մտնելով, արագ հետաձգեց նիստը փաստաբանների բացակայության հիմքով: Նշենք, որ նման այլ դեպքերում դատավորը հեռանում էր սանկցիա կիրառելու:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել