
Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը վավերացվեց
Խորհրդարանը քվեարկության ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը։
Համաձայնագրին դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության անդամները, այն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայներով:
Հիշեցնենք, որ խաղաղ ժամանակ միացյալ զորախմբի հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կա´մ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կա´մ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել