HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պավել Մանուկյանի և մյուսների գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը

«Սասնա ծռեր-1»-ից անջատված մասով գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանն այս գործից մաս անջատելու վերաբերյալ որոշում էր կայացրել:

Այսպիսով՝ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում կքննի ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

Նշենք, որ դատավոր Մեսրոպ Մակյանն օրեր առաջ է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ` Էրեբունու դատարան էր գործուղվել նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանը:

Դատական դեպարտամենտի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ Մակյանի և Թադևոսյանի գործուղման պատճառներից մեկն այն է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի անուն-ազգանունը սույն թվականի օգոստոսի 30-ից մինչև դեկտեմբերի 29-ը ներառյալ՝ հանվել է գործերի բաշխման ցանկից` հաշվի առնելով վերջինիս վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը: Գաբրիելյանի վարույթում առանձնակի բարդությամբ գործերից էին Սասնա ծռերի 32 անդամի վերաբերյալ գործերը, որոնցից միայն 11-ինն է այս պահին քննվելու նրա վարույթում:

Արտուշ Գաբրիելյանը, փաստորեն, Սասնա ծռերի վերաբերյալ երկու գործերից մասեր անջատելով՝ կրճատեց իր վարույթում առանձնակի բարդության գործերի քանակը: Պարզ չէ, սակայն, թե արդյոք նման պայմաններում կվերանայվի նրա անուն-ազգանունը մինչև դեկտեմբերի 29-ը գործերի բաշխման ցանկից հանելու որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter