
ԵԽԽՎ նախագահի ամենահավանական թեկնածուն ադրբեջանամետ է․ փակ նիստում քվեարկությունն ավարտվել է
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը մեկնարկել է ԵԽԽՎ նախագահի փակ-գաղտնի քվեարկությամբ։ Քանի որ ԵԽԽՎ-ում նախագահում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), ուստի ԵԺԿ նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ կայացել է ընտրությունը։ ԵԽԽՎ նախագահության երկու թեկնածու է ներկայացվել՝ Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսը և Կիպրոսի ներկայացուցիչ Ստելա Կիրակիդեսը։
Այս մասին «Հետք»-ին հայտնեց Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով՝ նիստին գրանցված 71 պատգամավորներից 37-ը քվեարկել է Էմանուելիս Զինգերիսի, իսկ 31-ը՝ Ստելա Կիրակիդեսի օգտին։
Տեղեկացնենք, սակայն, որ դեռևս ԵԽԽՎ լիագումար նիստում կայանալու է ԵԽԽՎ նախագահի ընտրությունը, և մինչ նիստի քվեարկությունը Զինգերիսը չի կարող համարվել ԵԽԽՎ նախագահ։
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ հայկական պատվիրակության համար Լիտվայի ներկայացուցիչը որպես ԵԽԽՎ նախագահ ցանկալի չէ, քանի որ նա հայտնի է որպես ադրբեջանական լոբբինգ իրականացնող։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամի կարծիքով՝ վերջինիս ընտրվելու դեպքում ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունդի ադրբեջանամետ քարոզչոթյունը շարունակվելու է։
Հիշեցնենք, որ Ագրամունդն «անձնական պատճառներով» հրաժարականի դիմում է ներկայացրել հոկտեմբերի 6-ին՝ այն դեպքոմ, երբ այսօր ԵԽԽՎ-ն պատրաստվում էր անվստահություն հայտնել վերջինիս ու քննարկել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից նրան հեռացնելու հարցը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել