
«Դինո Գոլդ»-ը բարձրացնում է աշխատավարձերը
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն հայտարարում է իր աշխատակիցների աշխատավարձերի կառուցվածքի փոփոխության մասին:
2012 թ. հունվարի 1-ից սկսած «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն գործածելու է հայկական և միջազգային շուկաների ուսումնասիրության արդյունքում ձևավորված աշխատավարձերի նոր կառուցվածքը: Աշխատավարձերի բարձրացումները ուժի մեջ կմտնեն վերը նշված ամսաթվից և կսկսեն վճարվել 2012 թ. առաջին իսկ աշխատավարձով:
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն նաև ուրախ է հայտարարել, որ մինչև ամանորյա արձակուրդները աշխատակիցներից յուրաքանչյուրին կվճարվի ամանորյա պարգևավճար 55,000 դրամի չափով:
Վերը նշվածից բացի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ներկայիս իր աշխատակիցներից յուրաքանչյուրը պարգևավճարների տեսքով ստանալու է ևս 1 ամսվա աշխատավարձ, որպես ս.թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման համարժեք վճարում: Բոլոր ներկայիս աշխատակիցները, անկախ աշխատավարձերի բարձրացման հաստատված տոկոսից, կստանան վերը նշված մեկ ամսվա աշխատավարձը ի նշան «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի հավատարմության իր ընտանեկան արժեքներին:
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն շնորհավորում է իր աշխատակիցներին և իրենց ընտանիքներին, մաղթելով նրանց ամենայն բարիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Իլյա Գարկով- գլխավոր տնօրեն
Հրաչ Ջաբրայան- վարչական տնօրեն
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել