HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի կառավարությունը կքննարկի Կատալոնիային ինքնավարությունից զրկելու հարցը

Իսպանիայի նախարարների խորհուրդը հոկտեմբերի 21-ին արտակարգ նիստ կգումարի, որի ժամանակ մտադիր է կիրառել երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը, համաձայն որի՝ Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով իսպանական El Pais պարբերականին:

Ավելի վաղ, Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը հերթական անգամ արհամարհել էր Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի այն հարցը, թե արդյոք նրանք անկախություն հռչակել են, թե ոչ: Այսօր Պուչդեմոնը կրկին հաստատել է, որ Կատալոնիան անկախություն կհռչակի, եթե Իսպանիան հրաժարավի այս հարցի շուրջ երկխոսությունից:

Նախորդ շաբաթ Իսպանիայի վարչապետը 5 օր ժամանակ էր տվել Կատալոնիայի տեղական իշխանություններին, որպեսզի պարզաբանեն՝ անկախությունը արդեն հռչակել են, թե ոչ: Այդ ժամկետը լրացել էր հոկտեմբերի 16-ին: Պուչդեմոնի ոչ հստակ պատասխանից հետո ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 19-ը:

Բացի այդ, իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Մադրիդում փորձագետների հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որտեղ կքննարկվեն, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, եթե Կատալոնիան հրաժարվի կատարել Իսպանիայի Սահմանադրության պահանջները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացվեց, որն ուղեկցվեց իրավապահ մարմինների ձեռնարկած կոշտ միջոցներով: Բախումների արդյունքում տուժած մարդկանց թիվը հաշվում էին հարյուրներով: Այնուամենայնիվ, հանրաքվեի մասնակիցների 90%-ը կողմ քվեարկեց անկախությանը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Կատալոնիայի հանրաքվեն:

Լուսանկարում՝ Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը, Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter