
Գրականության թանգարանը նվեր է ստացել Մեծարենցի աղոթք-բանաստեղծության ինքնագիրը
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրային բազմահազար նվիրատվությունները համալրվեցին ևս մեկ անգնահատելի գանձով:
Փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանն այսօր թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տէ˜ր, ուրախութիւնն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը: Հայ պոեզիայի այս գլուխգործոցը Մեծարենցը հյուսել է կյանքի վերջին ամիսներին` կոչելով այն «Արդի մարդուն «Հայր մերը»»:
Մեծարենցն այս քերթվածքը նվիրել է իր մեծանուն նախորդի` Պետրոս Դուրյեանի եղբորը` Եղիշե Արքեպիսկոպոս Դուրեանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել