
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,- ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին նախնական տվյալների համաձայն` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:
Մեկնաբանել